Բաժիններ՝

Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալվել է 49 անձ

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, հայտնում են  ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։

«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։

Մեկ այլ գրառմամբ հաղորդվել էր այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031