Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն. Ղազինյանը ակադեմիական քաղաք հիմնելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների կողմից օրակարգ բերված ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարն ամենախստիվ քննադատում են բուհական եւ գիտական շրջանակները: Այդ ծրագիրը, ըստ ծրագրի մասնակիցների հայտարարությունների, ավարտին կհասցվի 2030 թվականին, բայց այսօր բուռն քննարկումներ են ընթանում։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ գաղափարին, Գ. Ղազինյանը հորդորեց լուրջ չվերաբերվել` դա Նիկոլ Փաշինյանի կողմից ասպարեզ նետված շեղող ծրագիր է․ «Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն․․․ թվում է, թե ո՞նց կարելի է նման հիմար գաղափար ներկայացնել, բայց իրականում դա շեղող նպատակ ունի, որպեսզի աղմուկ բարձրանա, քննարկեն, իսկ իրենք հանգիստ իրենց հանձնողական ծրագիրն առաջ տանեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031