Չի կարելի ասել, թե Թուրքիան ու Ռուսաստանը Ղարաբաղում միմյանց դեմ էին հանդես գալիս. թուրք քաղաքագետ
Չի կարելի ասել, թե Թուրքիան ու Ռուսաստանը Ղարաբաղում միմյանց դեմ էին հանդես գալիս՝ ի տարբերություն Լիբիայի։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է թուրք քաղաքագետ Մուսթաֆա Այդընը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտագործել է թուրքական ռազմավարությունը եւ դրոնները ռուսական պաշտպանական համակարգերի դեմ։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտով Ռուսաստանն առաջին անգամ երկրորդ «սառը պատերազմից» հետո ապահովեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում»,- նշել է փորձագետը։
Ադրբեջանի դեպքում Մուսթաֆա Այդընը նկատի ունի ռուս խաղաղապահներին Արցախում։
100 տարում առաջին անգամ Թուրքիան զորակազմ ունի Ադրբեջանում։ Դա կարեւոր քաղաքական նշանակություն ունի Անկարայի համար»,- նշել է քաղաքագետը։