Վախը կստիպի Երևանին շարունակել զիջել Բաքվի պահանջներին. Stratfor

Stratfor վերլուծաբանական կենտրոնն իրավիճակային հաշվետվություն է ներկայացրել, որտեղ նշել է. «Վախը կստիպի Երեւանին շարունակել զիջումները Բաքվին»

Ըստ հաշվետվության՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ պատերազմի մեջ հայտնվել, եթե չվերադարձնի չորս ադրբեջանական գյուղերը, որոնք պահում էր 1990-ականների սկզբից սահմանազատման բանակցությունների շրջանակում։ Նա ասել է, որ փոխզիջումից հրաժարումը կարող է նշանակել պատերազմ Ադրբեջանի հետ «շաբաթվա վերջին»։

«Ինչո՞ւ է դա կարեւոր։ Փաշինյանի հայտարարությունն անխուսափելի պատերազմի մասին չափազանցություն է, բայց նշում է Հայաստանի վախի մասին Ադրբեջանի ռազմական գործողություններից. այդ վախը, հավանաբար, կստիպի Երեւանին շարունակել զիջել Բաքվի պահանջներին։ Պարզ չէ, թե որքան արագ Հայաստանը կզիջի այս չորս գյուղերը, բայց տարածքային զիջումը, ենթադրաբար, կթողնի Վերին Ոսկեպար եւ Սոֆուլու անկլավները միակ ադրբեջանական տարածքը, որը դեռ կգտնվի Հայաստանի վերահսկման տակ, ինչը կնշանակի զգալի առաջընթաց սահմանազատման հարցում։

Այս քայլը վեճեր կառաջացնի Հայաստանում, քանի որ Երեւանը հուսով էր փոխանակել չորս գյուղերը ադրբեջանական զորքերի դուրսբերման հետ մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքից, որը նրանք զավթել են 2022թ.։ Բայց Երեւանը, հավանաբար, կարծում է, որ Ադրբեջանը, միեւնույն է, տարածքից կհեռանա սահմանազատման ավարտից հետո՝ խաղաղության համաձայնագրի շրջանակում»,- ասված է հաշվետվության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս