
Վալերի Լեոնտևը հեռանում է

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևի համերգային տնօրեն Բորիս Չիգիրյովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ արտիստը հեռանում է բեմից։ Որպես բեմական կարիերայի ավարտի պատճառ նշվել է արտիստի տարիքը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, Լեոնտևը դարձավ 75 տարեկան։
Բորիս Չիգիրյովը հիշեցրել է, որ Լեոնտևը երկար ժամանակ է՝ համերգներ չի ունենում և ոչ էլ մասնակցում է որևէ ծրագրի, սակայն հիմա է որոշել հայտարարել բեմը լքելու մասին։
Լեոնտևը պարգևատրվել է Լենինյան կոմսոմոլի մրցանակով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV և III աստիճանների, Պատվո շքանշաններով և Բարեկամության շքանշաններով։