Դաի Դ.-ն ձերբակալվել է Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 2.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քացաքացի 30-ամյա Դաի Դ.-ն:
Նա 2018 թ. մարտի 8-ից Կատարի Պետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: