Բաժիններ՝

Թուրքիայում քաղաքացին ծեծի է ենթարկել Կարմիր մահիկի ղեկավարին և աշխատակիցներին

Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում գտնվող Կարմիր մահիկի մասնաճյուղում վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իֆթարին (ընթրիք ռամադան ամսին) պատրաստվելու համար բնակիչներին սնունդ է բաժանվել, որի ընթացքում վիճաբանություն է սկսվել և մասնաճյուղի ղեկավարը և 2 աշխատակիցները ծեծի են ենթարկվել։

Միջանկյալ նշեք, որ երբ արևը մայր է մտնում, մուսուլմանները անհամբեր սպասում են աղոթքի կանչին, որն ազդարարում է նրանց ամենօրյա ծոմի ավարտը Ռամադանի ընթացքում և այդ պահը հայտնի է որպես իֆթար՝ ուրախություն, երախտագիտութուն։

Նշենք, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կասկածյալը փախուստի է դիմել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս