
Մարդուն հոգեբանորեն ճնշելը, հետո պատերազմով ու բռնությամբ վախեցնելը այլ բան չէ, քան ահաբեկում, տեռոր. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու սեփական հողն ու տունը, օջախն ու ընտանիքը, այդտեղ ապրելու և արարելու իրավունքի ոտնահարումը, անվտանգության իրավունքի չապահովումը, այն խախտել ցանկանալը հետո համոզելը հետո հոգեբանորեն ճնշելը հետո պատերազմով ու բռնությամբ վախեցնելը այլ բան չէ քան ահաբեկում, տեռոր:
Որևէ տարբերություն չկա, թե այդ ահաբեկումն ով է անում, նպատակներն ինչպիսին են, գալիս են ներսից, թե դրսից, թշնամուց, թե բարեկամից, փափուկ են, հոգեբանական, թե բռնի և ինչ նպատակներ են հետապնդում, բնորոշումը մեկն է՝ տեռոր և վերջ:
Կճամարտակեն, կխոսքահոսեն, կհոխորտան, կմանիպուլացնեն, կֆռցնեն, կպոռոտախոսեն, թե ինչ կանեն սթափ գնահատեք իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է՝ պետության մասերի օտարման ու հանձնման հաշվին պահել իշխանություն հայթայթելով արտաքին լեգիտիմություն:
Մնացածը քամի է:
Հ.Գ. Քամի չէ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսը»: