
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է

Ռուսաստանի Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ևս 4 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։
Նիկոլսկոյե գյուղում մարտի 18-ին գնդակոծված մասնավոր բնակելի տան փլատակներից դուրս է բերվել 2 կնոջ մարմին։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ գնդակոծության հետևանքով զոհվել է 17-ամյա մի երիտասարդ և մեկ տղամարդ։ Ընտանիքի փոքրիկ աղջիկը հիվանդանոցում է՝ գանգուղեղային փակ վնասվածքով։
Եվս 1 մարդ զոհվել, 2 մարդ վիրավորվել են մարտի 18-ի երեկոյան Բելգորոդի Գրայվորոնի շրջանի գնդակոծության հետևանքով։
Վորոնեժի նահանգապետն իր հերթին հայտնել է, որ մարտի 18-ի երեկոյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները կալանել են ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք, տուժածներ և «լուրջ հետևանքներ» չկան։