Չի կարող լինել տուժող, ու այդ տուժողը ներկայացված չլինի. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ ասաց, որ նիստում մեկ ժամվա ընթացքում բացահայտվեց, որ գործի նախաքննության ընթացքից սկսած մինչև իր ձերբակալումը և դրանից հետո, գործը պարզապես «ափալ-թափալ» սարքվել է։

Արմեն Աշոտյանի այս խոսքից հետո դատավորը փորձեց ընդհատել նրան, պարզաբանելու, թե երեք դատական նիստ է՝ նույն բանի մասին է խոսում, ինչին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նախ հորդորեց չընդհատել իրեն՝ հավելելով, որ այդ մասին միշտ է ասելու, քանի որ դատական նիստի ընթացքը չի փոխվում։

«Նախաքննությամբ երկու տուժող եք բերել, փաստորեն երկուսն էլ՝ կիսատ-պռատ։ Մեկի հետ կապված նոր կարգավիճակը շտկեցիք, այսինքն՝ շտկել են նախաքննական մարմինների սխալը՝ հսկիչ դատախազն էլ ներկա է։ Այսինքն՝ թքած-կպցրած, կիսատ-պռատ բերել-սարքել են»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Շարունակելով միտքը, Արմեն Աշոտյանը կրկին դիմելով դատարանին՝ ասաց, թե երկրորդ տուժողի վերաբերյալ ասում են՝ անձը չկա, չկա օրինականն ու լիազորը, բայց տուժողը կա՝ այդ ինչպե՞ս է լինում։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ ոչ մի բան չկա, մարդու սիրտը, լյարդը չկա, բայց մարդը կա՞, չեք ուզում վերացնել այդ կազմակերպության տուժողի կարգավիճակը, որովհետև այդ դեպքում ինձ մեղսագրվող արարքների առյուծի բաժինը  հօդս է ցնդելու։ Դուք չեք կարող կազմակերպությանը ճանաչել տուժող, ու այդ տուժողն այստեղ ներկայացված չլինի»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս