Բաժիններ՝

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ռուսաստանի ընտրություններին

Եվրախորհրդարանը ոչ մի պատգամավորի չի լիազորել Ռուսաստան մեկնել որպես դիտորդ մարտի 15-17-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Եվրախորհրդարանը չի հետևի այս ընտրական գործընթացին և, հետևաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ո՛չ դրա արդյունքները: Եվրախորհրդարանի ոչ մի անդամ չի լիազորվել այս ընտրական գործընթացին հետևելու Ռուսաստանի Դաշնության տարածքում, բռնակցված Ղրիմում և Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական մյուս տարածքներում կամ այն մեկնաբանել Եվրախորհրդարանի անունից», – Եվրախորհրդարանի հրապարակած հաղորդագրությունից հատված է մեջբերում պարբերականը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի մեկնաբանել այդ ընտրությունները, ապա դա կանի սեփական նախաձեռնությամբ և «ոչ մի դեպքում իր հայտարարություններում կամ գործողություններում չպետք է հղում կատարի Եվրախորհրդարանին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս