Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր մարտական տանկ, որը վարել է անձամբ Կիմ Չեն Ընը

Հյուսիսային Կորեան զինվորական ցուցադրության ժամանակ ներկայացրել է նոր մարտական տանկ։ Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն, ըստ հրապարակման, «արտահայտել է իր մեծ բավարարվածությունը», որ նոր տեսակի մարտական տանկը հաջողությամբ ներկայացրել է իր «գերազանց հարվածային ուժը և շարժունակությունը» առաջին ցուցադրության ժամանակ։

Տանկի անձնակազմերը ցուցադրական ճակատամարտի են մասնակցել։ Ըստ գործակալության՝ հաղթող է ճանաչվել 105-րդ տանկային բրիգադը, որը Կորեական պատերազմի ժամանակ գրավել էր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը։

Այնուհետև Կիմ Չեն Ընը բարձրացել է նոր մարտական տանկը և անձամբ վարել այն։

Հյուսիսային Կորեայի կողմից ցուցադրական ճակատամարտը տեղի է ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ամենամյա համատեղ զորավարժությունների ավարտին։ Անցյալ շաբաթվա ընթացքում երկու երկրների ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել տանկերի, զրահապատ մեքենաների, ինչպես նաև FA-50 կործանիչ ինքնաթիռների մասնակցությամբ։ Հյուսիսային Կորեան բազմիցս դատապարտել է այդ զորավարժությունները՝ ասելով, որ դրանք պատերազմի փորձ են, իսկ Սեուլը հայտարարել է, որ դրանք զուտ պաշտպանական բնույթ են կրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031