
«Ինտեր»-ը դուրս մնաց ՉԼ-ից. «Ատլետիկո»-ն և «Բորուսիա»-ն ՉԼ հաջորդ փուլում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին երկու մասնակիցները հայտնի են:
Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով «Ինտեր»-ին` կարողացավ հաղթանակի հասնել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ` 3:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց լրացուցիչ ժամանակում:
«Ատլետիկո»-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:
Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդունեց ՊՍՎ-ին և հաղթեց 2:0 հաշվով: Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Սանչոն և Ռոյսը:
«Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է: