Բաժիններ՝

Ինդոնեզիայում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 26-ի

Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, փրկարարները դեռ որոնում են անհետ կորած 11 մարդու: Այս մասին հաղորդում է ինդոնեզական Langgam.id լրատվական հարթակը՝ հղում անելով փրկարարական գործողությունների կառավարման ազգային կենտրոնին։

Ինդոնեզիայում մարտի 7-ից շարունակվում են հեղեղումները և սողանքները։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 19 զոհի, 7 անհետ կորածի մասին։

«BNPB-ի (խմբ․՝ Տարերային աղետների հակազդման ազգային գործակալություն) փրկարարական գործողությունների կառավարման կենտրոնի տվյալներով՝ մարտի 11-ի առավոտվա դրությամբ Արևմտյան Սումատրայում հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը կազմում է 26 մարդ, 11 հոգի դեռևս անհետ կորած է համարվում», – գրում է հրատարակությունը։

Կենտրոնի ղեկավար Աբդուլ Մուհարին իր գրավոր հայտարարության մեջ նաև նշել է, որ հեղեղումներն ու սողանքներն այս կամ այն ​ձևով վնաս են հասցրել 39 հազար մարդու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս