Թուրքիայի բնակչության 49․9%-ը կազմում են կանայք
Թուրքիայի վիճակագարական կոմիտեն (TÜIK) հրապարակել է «Կանայք վիճակագրության մեջ 2023» հետազոտության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիայի բնակչության 42 մլն 638․000-ը կազմում են կանայք, իսկ 42 մլն 734․000-ը՝ տղամարդիկ։ Այս ցուցանիշները տոկոսային հարաբերությամբ կազմում են 49․9% կանայք և 50․1% տղամարդիկ։
Նշվում է, որ կանանց և տղամարդկանց միջև նման հավասարակշռությունը պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի երկար են ապրում մասնավորապես` իգական բնակչության թիվը 60-74 տարիքային խմբում կազմել է 52․1%, իսկ 90 և բարձր տարիքային խմբում` 70․2%։
Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը ներկայումս հատել է 85 միլիոնի շեմը։