
Օրական քանի միրգ է անհրաժեշտ ուտել հիպովիտամինոզը կանխելու համար

Օրգանիզմում վիտամինների և միկրոտարրերի պակասը կախված չէ տարվա եղանակից, և այն պետք է համալրվի պատշաճ սնուցմամբ։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ «Известия»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության էնդոկրինոլոգ Քրիստինա Չեպիգովան:
Վիտամինի պակասը կախված չէ տարվա եղանակից, պարզաբանել է Չեպիգովան։ Դրան հակված են 65 տարեկանից բարձր մարդիկ, նորածինները, վիրահատություններից հետո, ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող և ալկոհոլ չարաշահողները։
Նույնիսկ ամենապարզ հավասարակշռված սննդակարգը կարող է մարդուն տալ այն բոլոր տարրերը, որոնք անհրաժեշտ են նրա մարմնին, ընդգծել է բժիշկը։ Վիտամինների պակասը կանխելու համար կերեք հինգ կամ ավելի չափաբաժին բանջարեղեն կամ մրգեր, երկու-երեք բաժին կաթնամթերք կամ ֆերմենտացված կաթնամթերք, երկու-երեք բաժին բարձր սպիտակուցներով մթերքներ (օրինակ՝ ձուկ, միս, ձու կամ հատիկեղեն) և երեքից չորս ամբողջական հացահատիկային ապրանքներ (մակարոնեղեն, ձավարեղեն, հացահատիկային հաց):
Համընդհանուր համոզմունքը, որ սննդամթերքն այսօր բավարար քանակությամբ վիտամիններ չի պարունակում, իրականում չի հաստատվում գիտական հետազոտություններով: Վիտամինային հավելումները ոչ միայն անօգուտ են, այլեւ կարող են վնասակար լինել առողջության համար, եթե դրանք ընդունվեն առանց բժշկի նշանակման: