Դուբայում կայացել է ftNFT միջազգային մրցանակաբաշխություն 2024-ը․ հայտնի են հաղթողները
Դուբայի «Արմանի» ռեստորանում փետրվարի 27-ին կայացել է երկրորդ ftNFT միջազգային մրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards 2024-ը: Ամենամյա մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ բացառիկ է. միավորում է NFT և բլոկչեյն աշխարհների տաղանդավոր ստեղծագործողներին՝ արվեստի, բլոկչեյն տեխնոլոգիական լուծումների, լուսանկարչության և մետատիրույթի տարատեսակ նախագծերով։
Այն մեկնարկել է այս տարվա փետրվարին հետևյալ փուլերով.
Մրցույթի անվանակարգերի ներկայացում:
Հանրային քվեարկության փուլ։
Հաղթողները որոշվել են բլոկչեյնի վրա տեղի ունեցած հանրային քվեարկության արդյունքների, ժյուրիի դիտարկումների, ինչպես նաև ftNFT.com հարթակում գրանցված նախորդ 12 ամսվա տվյալների հիման վրա։
ftNFT միջազգային մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներն են՝
Fastexverse-ում լավագույն տիրույթ՝ «Casa Barbershop»
Արհեստական բանականության կիրառմամբ լավագույն NFT արվեստի նմուշ՝ Fabin Rasheed «Dreamcatcher»
Լավագույն լուսանկարչական NFT հավաքածու՝ «Justin Aversano for Twin Flames»
Ամենաշատ վաճառված հավաքածու՝ Amrita Sethi «AR SoundBYTE»
Լավագույն նորարարական NFT հավաքածու՝ Anna Chekh «Create Your Own NFT»
Լավագույն անիմացիոն NFT նախագիծ՝ «Villa Sufia for «Majles» Series»
NFT հայտնություն՝ Choen Lee (մրցանակը ստացել է պարոն Wu-ն)
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակ՝ «The Trillionaire Clothing»
Լավագույն առևտրի կենտրոն Fastexverse-ում ՝ «Al Wasl Football Club»
Metaverse լուծումներով ուշագրավ նախագիծ՝ «Commercial Bank International» (CBI)
NFT-ի լավագույն կիրառություն գեղեցկության ոլորտում ՝ Lana Tarek
Լավագույն նորարարություն ազատ առևտրային գոտում ՝ RAK DAO
Լավագույն Web3 ակադեմիա՝ Unbox Institute
Լավագույն մեդիա նախագիծ՝ «The Trillionaire Life»
Bahamut բլոկչեյնի վրա ստեղծված լավագույն խաղ՝ Blockstars-ի «Super First»-ը
Ամենանորարարական DApp՝ Bahamut բլոկչեյնի վրա՝ «Letter to Mr. First»
Լավագույն ֆիջիթըլ NFT ՝ mzijart «Circle of Life»
Լավագույն NFT նախագիծ նորաձևության ոլորտում ՝ SOL3MATES for «SIROCCO 1»
Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթըլ սփեյսում՝ Magda Malkoun «Metamorphosis»
Լավագույն AKNEYE ստեղծագործող՝ Ellen Sheidlin
Տարվա լավագույն NFT նախագիծ՝ «Realm of Historia»
ԱՄԷ-ի թվային աշխարհում հաջողված Web3 նախագծերը խրախուսելու նպատակով առանձնացվել է ևս մի քանի հատուկ անվանակարգ։ Մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է NFT և թվային արվեստի կենտրոններից մեկում՝ Դուբայում։