
Կարեն Հ.-ն ՌԴ-ից վերադարձել և ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին ՌԴ-ից վերադարձել և Ապարանի բաժնի ոստիկաններին է ներկայացել 31-ամյա Կարեն Հ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: