«Ի՞նչ է ասել Սպարապետի գերեզմանին կռթնելով, որ Վազգենի երեխուն տվեց թուրքի՞ն, թե՞, որ Շուշիում գտնվող արձանն են անարգել». Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև 2018-ը կյանքում երբեք Վազգենի գերեզմանին չգնացածն էսօր ամբողջ Եռաբլուրն է բլոկում, որ գնա ու ծաղրի Սպարապետին՝ թե բա հարգանի տուրք։
Վազգենի համար ամենամեծ ու միակ հարգանքի տուրքն էն կլիներ, որ իր վաստակը գնահատվեր, ոչ թե լոկ Եռաբլուրում պսակ դնելով ու ձևական խոնարհվելով, այլ Շուշիում էդ ամեն ինչը կազմակերպելով, Արցախ գնալով:
Ամբողջ կյանքը Վազգեն ատածն էսօր սինլքորությամբ փորձում է մարդկանց զգացմունքների վրա խաղալ ու նրա մասին արհեստական դիֆերամբներ ձոնել, ցիտել, տարբեր մեկնաբանություններ անել։ Բայց հոգու պորքում՝ այլ իրողություն է․ բավարարված ու փառավորված հոգի ու անասնական հաճույք, ինչը ծորում է նրա արյունռուշտ հայացքից, հային ատող հայացքից։
Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում, թե ի՞նչ է ասել Սպարապետի գերեզմանին կռթնելով, որ Վազգենի երեխուն տվեց թուրքի՞ն, թե՞, որ Շուշիում գտնվող արձանն են անարգել։
Հայի ուժեղ տեսակին ատողը, կռված բոլոր մարդկանցից նողկողն էսօր լկտիաբար կանգնում ու ծաղկեպսակ է դնում Սպարապետի շիրիմին, ու ցինիկաբար ժպտում, նկարվում կամերաների առաջ։
Լավ դա ոչինչ, գիտենք՝ անսուրբ ու անիքնասեր արարած ա, բա էն զինվորակննե՞րը, դրանք ո՞նց են գնում ու Վազգենի գերեզմանի մոտ կանգնում։ Դուք ձեր մտքում ի՞նչ եք ասում․ ասում եք՝ «շեֆ ջան, ձեռներներս լվացի՞նք», թե՞ «թողածդ պահում ենք»։
Էն ԳՇ պետ կոչվածն էլ կանգնել է լրագրողների առաջ ու եսիմինչով ՝ զբաղված․ թե բա «ձեր հարցերն իրենց մեջ գաղտնիք են պարունակում»։ Անգիր արած տեքստ․ խոսքի մեջ ասում ա «հակառակորդի նկատմամբ» ու մեկ էլ շուտ ուղղում իրեն, թե՝ «ադրբեջանցիների»։ Երևի ջոգեց, որ «հակառակորդ» եզրույթը կարողա քցի ոտին, միանգամից ուղղեց (էլ չեմ ասում՝ ասեր «թշնամի»)։
Մինչև սրանք չհասկանան (ինչի վրա իհարկե խիստ կասկածում եմ), որ թուրքն է մեր թշնամին, այդ թվում՝ ներքին թուրքը, մեզ ոչ մի արևոտ օր չի սպասվում, սենց կզած ու ճմռթված էլ շարունակելու են քշել, պղծել ու անարգել բոլորիս։
Հայաստանից էլ բան չի մնացել, մի քանի թղթաբանություն է, էսա կկարգեն, կգնան առաջ»։