58%-ը վստահ է՝ ՌԴ հետ հարաբերությունների խզումը չի բխում ՀՀ շահերից. «Գելլափ»-ն ամփոփել է հարցումը

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց քաղաքական ու անվտանգային թեմաներով փետրվարի 26-28-ն իրականացված հարցման արդյունքները:

«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակն ինչի՞ հետևանք է»՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կողմից առաջարկված հարցին ի պատասխան՝ հարցմանը մասնակցած 1100 քաղաքացիների  35.3 տոկոսը պատասխանել է՝ կառավարության ապաշնորհ կառավարման,  29.9 տոկոսի կարծիքով՝ միտումնավոր ստեղծված իրավիճակ է՝ թելադրված արտաքին ուժերի կողմից, իսկ 24.2 տոկոսն էլ նշել էր՝ աշխարհում առկա հակամարտությունների հետևանք է: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 8.9 տոկոսը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և հարցին՝արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների խզումը համապատասխանում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական  շահերին՝ Արամ Նավասարդյանը տեղեկացրեց. «Շուրջ 58 տոկոսը նշել է, որ դա չի համապատասխանում հայերի շահերին»:

Հարցման արդյունքներով էլ 40.3 տոկոսը պատասխանել է, որ ՀՀ-ն «պետք է լինի չեզոք երկիր», չանդամակցի ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին:

Կարդացեք նաև

28 տոկոսը պատասխանել է, որ պետք է շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին, իսկ 22.5 տոկոսի կարծիքով էլ՝ պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 9.2 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս