
Նիկի Հեյլին Թրամփի նկատմամբ իր առաջին հաղթանակն է տարել Վաշինգտոնում կայացած նախնական ընտրություններում

Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարող Նիկի Հեյլին, որը նախկինում եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը, հաղթել է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) կայացած նախնական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հեյլին ստացել է ձայների 65,9 %-ը, իսկ Թրամփը՝ 33,2 %-ը։
Նիկի Հեյլիի քարոզարշավի թիմը հայտարարել է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինն է, որ հաղթել է հանրապետականների փրայմերիզում։
Սա նաև 2024 թվականի ընտրարշավի ընթացքում նախկին նախագահի նկատմամբ նրա տարած առաջին հաղթանակն է։ Թրամփը հաղթող է ճանաչվել մինչ այս անցկացված բոլոր ութ նախնական ընտրություններում, մինչև ԱՄՆ մայրաքաղաքում պարտվելը։
Ըստ տարբեր կանխատեսումների՝ Թրափն, ամենայն հավանականությամբ, կհաղթի նախնական ընտրությունների արդյունքներով և նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի գործող նախագահ Ջո Բայդենի դեմ։
Մայրաքաղաք Վաշինգտոնում դեմոկրատների նախնական ընտրությունները կկայանան հունիսին։