Բաժիններ՝

ԱՄՆ սենատը տապալել է Թուրքիային F-16-երի վաճառքն արգելափակող նախաձեռնությունը

ԱՄՆ Սենատը տապալել է Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը դադարեցնելու ջանքերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կործանիչների վաճառքին հավանություն էր տվել այն բանից հետո, երբ Թուրքիան հաստատեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Սենատը 79 «կողմ», 13 «դեմ» ձայներով դեմ է քվեարկել հանրապետական սենատոր Ռենդ Փոլի կողմից ներկայացված օրինագծին, որը պահանջում էր չհաստատել վաճառքը:

Քվեարկությունից առաջ Փոլը քննադատել է Թուրքիայի կառավարությանը և ասել, որ վաճառքի թույլտվությունը կքաջալերի նրա «վատ վարվելակերպը»:

Քվեարկությունից առաջ տարածած մամուլի հաղորդագրությունում սենատորը նշել է Անկարայի կողմից ՀԱՄԱՍ-ի աջակցության, Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, Ռուսաստանից С-400 համակարգերի ձեռքբերման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցության մասին։

«Թուրքիայի անսասան աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ նրա դաժան հակամարտությունում հանգեցրել է լայնածավալ զոհերի և աղետալի հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով ավելի քան 100 000 մարդ է տեղահանվել», – նշված է մամուլի հաղորդագրությունում:

Վաճառքի աջակիցներն էլ պնդել են, որ Վաշինգտոնի համար կարևոր է պահել ՆԱՏՕ-ի դաշնակցին տված խոստումը:

Բայդենի վարչակազմը Lockheed Martin ընկերության արտադրած 40 F-16-ներ և մոտ 80 արդիականացման սարքավորումների վաճառքը շարունակելու իր մտադրության մասին Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել էր հունվարի 26-ին՝ Անկարայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լիովին վավերացնելու հաջորդ օրը։

Թուրքիան F-16-եր ձեռք բերելու համար ԱՄՆ-ին դիմել էր դեռ 2021 թ․ հոկտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031