Բաժիններ՝

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են ելույթները Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

Կոտբուսի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը 14.600 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Այս վարժությունում Արթուր Ավետիսյանը միայն 4-րդն է:

Նժույգ-թափերի վարժությունում Հայաստանի հավաքականից Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում հանդես կգա Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացել էր Կահիրեում` Հայաստանի հավաքականից արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը, իսկ Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829