Բաժիններ՝

Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շուրջ խորհրդակցությունների. ԶԼՄ-ներ

Իսրայելի պատվիրակությունը՝ «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բառնեայի գլխավորությամբ մեկնել է Փարիզ՝ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին տեղկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Kan ռադիոկայանի տեղեկության՝ Իսրայելի պատվիրակությունը Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել մասնավոր ինքնաթիռով։

Իսկ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվում են։ Ըստ տեղի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 29 500-ը, վիրավորվել է 69 616 պաղեստինցի:

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ, գերեվարվեց 253 մարդ։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին կնքված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 100-ից ավելի պատանդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս