ԱԺ նախագահը թքում է քաղաքացու երեսին, հետեւանք չի լինում, բայց արցախցին… . Աշոտ Դանիելյանի աջակից
Հատ-հատ գնում են նրանց հետեւից, որոնք չոքացրել են ադրբեջանցիներին. Աշոտ Դանիելյանի աջակից
SANA-ի թղթակիցը հաղորդում է, որ փետրվարի 21-ի առավոտյան Իսրայելն ագրեսիա է իրականացրել, հարվածների թիրախում է հայտնվել Քաֆր Սուսայի շրջանի բնակելի շենքը, վնասվել են նաև բակում կայանված մեքենաները։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի՝ ձերբակալված աշխատակից Աշոտ Դանիելյանին աջակցող բողոքի ցույցին ներկա էր նաև Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի հարցման հիման վրա ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի Մոսկվայում ձերբակալության մասին տեղեկությունը՝ ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է. «Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն, հիմա մեր հյուպատոսը Քամիլ Զեյնալլիի կողքին է»։
Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ է հղել՝ հայտնելով, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ոստիկանությունը իրեն ձերբակալել է ու բաժանմունք տարել։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը:
Ալեքսեյ Նավալնին մահացել էր փետրվարի 16-ին Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի քրեակատարողական հիմնարկում։ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ զբոսանքից հետո Նավալնին իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, բժիշկները կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել նրան:
Նավալնիի ընտանիքին ասել են, որ նրա մարմինը երկու շաբաթ հետո միայն կհանձնեն իրենց՝ պատճառաբանելով, որ մարմինը պահում են «քիմիական անալիզի համար»։
Արցախի նախագահի թիկնապահ Աշոտ Դանիելյանի աջակիցների ակցիան՝ ՁՊՎ բակում. ՈւՂԻՂ
Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200 և 205 կգ:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։
«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Պպատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները
Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ կոմիտեն, գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Ֆերմերների շահերը ներկայացնող խմբերը մերժել են կառավարության առաջարկը՝ հինգ տարով պայմանագրեր կնքելու և եգիպտացորենի, բամբակի ու հատիկաընդեղեն բույսերի գների երաշխավորված աջակցության վերաբերյալ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։
Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի նախագահական նստավայրում ընդունել է ԱՄՆ սենատոր Ջիան Շահինին և Քրիս Մարֆիին:
Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 7 օրով գործուղում է Ֆրանսիա:
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իրենից մեկ միլիոն դոլար է ուզել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը պարզաբանող հարցազրույցի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է 5,5 %, առողջապահությունը՝ 5,4 %, տրանսպորտային ոլորտը՝ 3,9 %, հանքարդյունաբերությունը՝ 2,9 %, էներգետիկան՝ 2,6%:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվեց պաշտոնից, սակայն մինչ օրս նշանակում չի արվել։
Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ առևտրային կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Միլանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Մարկո Արնաուտովիչը` խաղի 79-րդ րոպեին:
Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը` Երևանում։
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նախորդ տարի իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ճանապարհային վթարների պատճառներին։ Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն եւ վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաեւ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների: