ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է՝ ձերբակալված Զեյնալլիին Հայաստան արտահանձնելու հավանականությունը

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի հարցման հիման վրա ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի Մոսկվայում ձերբակալության մասին տեղեկությունը՝ ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է. «Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն, հիմա մեր հյուպատոսը Քամիլ Զեյնալլիի կողքին է»։

Նրա  հաստատել է լուրերը, որ Զեյնալլին ձերբակալվել է ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանի հարցման հիման վրա։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

«Դեսպանությունն արդեն զբաղվում է նրա հարցով։ Այսօր առավոտյան ժամը տասին Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը ուղարկել դատարան, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,- ասել է Բյուլբյուլօղլուն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Զեյնալլիին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:

Տեսանյութեր

Լրահոս