Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին աճել է 8,7 տոկոսով․ ՀՆԱ կառուցվածքում առաջին տեղում առեւտուրն է

2023 թվականին Հայաստանի ՀՆԱ–ն կազմել է 9 տրլն 502,8 մլրդ դրամ` աճելով 8,7 տոկոսով։ Այս մասին տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

ՀՆԱ–ի կառուցվածքում առևտուրը (մեծածախ և մանրածախ) զբաղեցնում է 12,7 %, մշակող արդյունաբերությունը՝ 11,1 %, գյուղատնտեսությունը՝ 8,4 %, անշարժ գույքի ոլորտը՝ 8,3 %, ֆինանսական հատվածը՝ 7,4 %, շինարարությունը՝ 6,9 %:

ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է 5,5 %, առողջապահությունը՝ 5,4 %, տրանսպորտային ոլորտը՝ 3,9 %, հանքարդյունաբերությունը՝ 2,9 %, էներգետիկան՝ 2,6%:

Նշենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. ընթացքում աճել է 9,4 %–ով:

Տեսանյութեր

Լրահոս