
Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:
Ինչպես հաղորդում է eadaily.com կայքը, Զեյնալլին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առջև։
Նրա խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից:
Ադրբեջանցին աջակցություն է խնդրել իր երկրի պետական կառույցներից: