Աշոտը 5 անչափահաս երեխայի հայր է, պատերազմի մասնակից. սա հարված է նախագահի թիկունքին. Արցախի պատգամավոր
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի՝ ձերբակալված աշխատակից Աշոտ Դանիելյանին աջակցող բողոքի ցույցին ներկա էր նաև Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը:
Նա, միջադեպին անդրադառնալով, մասնավորապես նշեց. «Աշոտ Դանիելյանը Եվրոպայի բազմակի չեմպիոն է, նա բազմիցս է եռագույնը ծածանել աշխարհի տարբեր երկրներում: Աշոտ Դանիելյանը 5 երեխայի հայր է, զոհվածի որդի է, 44-օրյա պատերազմի մասնակից է: Նա իսկական հերոս է: Ինչպե՞ս կարելի է այդպիսի տղայի ձեռքերը շղթայել ու ձերբակալել:
Իհարկե, այս կալանավորումը ոչ թե Աշոտին է վերաբերում, այլ հարված է պարոն Շահրամանյանի թիկունքին: Այսինքն՝ սա մեսիջ է պարոն Շահրամանյանին ու բոլոր արցախցիներին, որ՝ ձայներդ կտրեք, նստեք, ձայն չհանեք. այսպես կվարվեն բոլորի հետ»:
Հիշեցնենք՝ երեկ տեղեկացրել էինք որ երեկոյան դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել ոստիկանության բաժանմունք։
Նշենք՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը հաջորդել էր Եռաբլուրում լրագրողին և օպերատորին հայհոյելու դրվագին:
Մանրամասները՝ տեսանյութում