Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծության մասին
Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմտյան մասում գտնվող Քաֆր Սուսա շրջանը: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
SANA-ի թղթակիցը հաղորդում է, որ փետրվարի 21-ի առավոտյան Իսրայելն ագրեսիա է իրականացրել, հարվածների թիրախում է հայտնվել Քաֆր Սուսայի շրջանի բնակելի շենքը, վնասվել են նաև բակում կայանված մեքենաները։
Այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ հարվածն իրականացվել է հրթիռներով։
Arab News պարբերականի փոխանցմամբ՝ Քաֆր Սուսայի շրջանում են գտնվում անվտանգության մի շարք գործակալություններ։ Շրջանն, ըստ պարբերականի, իսրայելական հարձակման էր ենթարկվել նաև 2023 թ․ փետրվարին, երբ սպանվել էին իրանցի ռազմական փորձագետներ։