Մենք երբեք թույլ չենք տալու, որ ադրբեջանա-թուրքական ռեժիմը կործանի մեր պետականությունը. Էդգար Ղազարյան

Արցախյան շարժման 36-րդ ամյակի առիթով Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի պետականությունը կանգնեցրել է կործանման եզրին։

Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են Մյունխենում, որից անմիջապես հետո Ալիևը մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ։

«Իսկ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան և անմիջապես հանձնարարել, որ սկսեն, այսպես կոչված, նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Հայաստանը պետություն է, որը ձևավորվել է այս հրապարակում մեկնարկած Ղարաբաղյան շարժման արդյունքում»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Նա հայտարարեց, որ երբեք թույլ չեն տալու, որ երկրի օրինական իշխանությանը տիրանա արդրբեջանա-թուրքական ռեժիմը և կատարի նրանց պահանջը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը նախապատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է հեռացվի Նիկոլ Փաշինյանը, ցանկը սպառիչ չէ, և բոլորը կարող են այն լրացնել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս