Շատ լավ գաղափար է միասնությունը նաև ընդդիմադիր դաշտում. Սեյրան Օհանյան

«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին մասնակցած «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ 2018-ին իշխանության եկան մարդիկ, որոնք ոչնչացրեցին միասնության գաղափարը, որը եղել է նաև 88-ի շարժման հիմքում: Այսինքն, հասարակությունը մասնատեցին, բաժանեցին տարբեր խավերի, «չափսերի»: Եվ այս իրավիճակում ՀՀ գործող իշխանության օրոք պարտադրված պատերազմում պարտվեցինք, այնուհետև հայաթափվեց Արցախը: Մյուս կողմից, Սեյրան Օհանյանի կարծիքով, կարևոր և շատ լավ գաղափար է միասնությունը նաև ընդդիմադիր դաշտում:

«Ընդդիմությունը պետք է միանա, բայց ընդդիմությանը պետք է միանան այնքան գաղափարակիցներ, այնքան մեծ գեներացիա պիտի լինի, որ կարողանանք այսօրվա իշխանություններին ստիպել՝ իրենք պետք է հեռանան, քանի որ այս ամենի մեղավորն իրենք են: Սա բավականին բարդ խնդիր է, մի քանի տարի այս ուղղությամբ աշխատել ենք, ունեցել ենք որոշակի հաջողություններ և բացթողումներ»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ լայն համախմբում է պետք, և, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները բազմիցս ասել են՝ ընդդիմադիր դաշտը բաց է, և ցանկացած ուժի, որը կարող է համախմբել և առաջ տանել այս իշխանություններին հեռացնելու գաղափարը, պատրաստ են աջակցելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս