Որևէ «մուտիլովշիկ» չի կարող տապալել մեր պետությունը. Արամ Սարգսյան

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչին ի պատասխան՝ հանրահավաքի մասնակիցներն իրենց «այո»-ներով միացան նրան։

Նրա խոսքով՝ «Միասին» այլընտրանքային շարժումը հանուն նրա է, որպեսզի միավորեն հասարակությունը՝ քաղաքական, հասարակական այն ուժերին, որոնք հասկանում են, որ անհրաժեշտ է՝ միասնական ձևով հաստատեն, որ Հայաստանը կայուն պետություն է, և որևէ «մուտիլովշիկ» չի կարող տապալել։

«Ես այսպիսի մարդու՝ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, երբեք չեմ հանդիպել իմ կյանքում։ Մարդը կարող է այսօր սուտ ասել, հաջորդ օրը մեկ այլ սուտ ասել, մոլորեցնել ժողովրդին և նույն ջանասիրությամբ փորձել հաստատել, թե այսինչ բանը ճիշտ է՝ նորից մոլորության մեջ գցելով մարդկանց։

Ես ասում եմ՝ չեմ պատկերացնում մի մարդ, որ բարի կենդանու նման ասի՝ արի եղ ու բրինձդ տար, ինչպես Նիկոլ Փաշինյանն է Ալիևին ասում»,- նշեց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա, ժողովրդի պահանջը պետք է լինի ԱԺ-ում անվստահության գործընթաց սկսել՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով։

«Հանրահավաքից հետո վերցրել ենք ևս մեկ շաբաթ, որպեսզի բանակցենք բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ներկայացնենք մեր առաջարկները, և միասնաբար գալ ու ձեր առաջ հաշվետու լինել։ Կարծում եմ՝ մենք ձեզ հետ միասին պետք է ձևավորենք ժամանակավոր կառավարություն, որը պետք է կազմված լինի մասնագետներից, նրանցից, ովքեր տիրապետում են ամեն ինչին։

Այդ ժամանակավոր կառավարությունը ձեր աջակցությամբ կարող է հասնել նրան, որպեսզի պարտադրենք այս տապալված իշխանությանը հեռանալ։ Բայց ոչ թե իշխանափոխություն, այլ նոր իշխանության ձևավորում, որին դուք հավանություն կտաք, և որը ձեզ կներկայացնենք հաջորդ հանրահավաքի ժամանակ։ Սրանց պետք է հեռացնել իշխանությունից ու ձևավորել ազգային մտածելակերպով իշխանություն»,- շեշտեց նա։

Արամ Սարգսյանը նաև հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 29-ին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս