Քասախ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին թշնամու սադրանքի հետևանքով զոհված 41-ամյա Գագիկ Մանուկյանին
Արագածոտնի մարզի Քասախ գյուղում այսօր վերջին հրաժեշտը տվեցին փետրվարի 13-ին Ներքին Հանդում թշնամու սադրանքի հետևանքով զոհված 41-ամյա Գագիկ Մանուկյանին։
Նա Ներքին Հանդում եղել է այն դիրքի ավագը, որի ուղությամբ թշնամին դիմել էր սադրանքի։
Գագիկ Մանուկյանի մարմինն ամփոփեցին հայրենի գյուղի՝ Քասախի գերեզմանատանը։
Նա ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչյա Հովհաննիսյանը։ Հայկական կողմն ունի նաև վիրավոր։