Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը մեր բանակի բարեփոխումների վերաբերյալ. Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը ՀՀ բանակի բարեփոխումների և ՀՀ- ից կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ, մինչդեռ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ սա պաշտոնական Երևանի որդեգրած երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն բաղադրիչը լեգիտիմությունն է։

«Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով` նման նպատակներ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի չի կարող մեղադրել։

Տեսանյութեր

Լրահոս