
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի մարզչական կազմում նոր համալրում կա

Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբը նոր համալրում ունի:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ալեքս Զամպիերը համալրել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը:
Ամերիկացի մասնագետ Ալեքս Զամպիերը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի օգնական:
35-ամյա մարզիչը 2021-2022 մրցաշրջանում ընդգրկված է եղել «Դետրոյթ Փիստոնս»-ի մարզչական շտաբում։ Ներկա պահին Զամպիերը հանդիսանում է բելգիական «Լիեժ Բասկետ»-ի գլխավոր մարզիչը։
Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուընկալի Ալբանիայի հավաքականին: