
Անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նորագյուղում

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները փոտրվարի 12-ին Նորագյուղ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա Խաչիկ Թ.-ին, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 172-րդ (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: