Թուրքիայում յուրաքանչյուր 4 մարդուց 1-ը գործազուրկ է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի դեկտեմբերի աշխատուժի վիճակագրությունը։ Ըստ հրապարակված տվյալների` 15 տարեկան և բարձր տարիքի գործազուրկների թիվը 2022-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 12․000-ով` կազմելով 3 մլն 98․000։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ գործազուրկների մակարդակը նվազել է 0․1%-ով` հասնելով 8․8%։

Ըստ հրապարակված տվյալների` գործազրկության մակարդակը տղամարդկանց մոտ գնահատվել է 7․1%, իսկ կանանց մոտ՝ 12%։

Զբաղվածության ցուցանիշը 2023-ի նախորդ տարվա համեմատ աճել է 399․000-ով՝ հասնելով 32 մլն 56․000-ի, իսկ զբաղվածության մակարդակը աճել է 0․6%-ով `հասնելով 48․8%-ի։ Այս ցուցանիշը տղամարդկանց մոտ կազմել է 66․1%, իսկ կանանց մոտ՝ 31․9%։

Նշվում է, որ աշխատուժը 2022-ի համեմատ աճել է 387․000-ով և կազմել է 35 մլն 154․000, իսկ զբաղվածության մակարդակը 0․5%-ով ավելացել է ու դարձել 53․5%։ Աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց մոտ կազմել է 71․1%, իսկ կանանց մոտ 36․3%։

15-24 տարեկանների խմբում 2022-ի համեմատ անգործության մակարդակը նվազել է 0․8%-ով և կազմել 15․5%։ Այս տարիքային խմբում անգործության մակարդակը կանանց շրջանում կազմել է 22․8%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 11․5%։

Տեսանյութեր

Լրահոս