Բաժիններ՝

Բացահայտվել է ավելորդ քաշի անսպասելի պատճառ

Քնի պակասը, հատկապես տղամարդկանց մոտ, հրահրում է ավելորդ քաշ, ասում է հոգեբան, թերապևտ և սոմնոլոգ Ալեքսեյ Մելեխինը։ Ըստ shantnews-ի՝ նա aif.ru-ին տված հարցազրույցում նշել է կազմվածքի հետ կապված խնդիրների անսպասելի պատճառ։

Ըստ մասնագետի՝ ընդհատվող քունը բացասաբար է անդրադառնում մարդու տրամադրության և ուտելու սովորությունների վրա։ Մարդիկ, ովքեր քրոնիկորեն զրկված են քնից, ավելի շատ կալորիաներ են օգտագործում, ավելի շատ անառողջ սնունդ են ընտրում և վերջում ավելորդ կիլոգրամներ են ստանում:

«Այսօր քնի բժշկության, սոմնոլոգիայի և կլինիկական հոգեբանության մեջ մենք դեռ հստակ չգիտենք, թե որ մեխանիզմներն են բացատրում քնի պակասի ազդեցությունը ախորժակի և քաշի ավելացման վրա: Մինչ օրս այս հարցին հստակ պատասխան չկա։ Բայց կա երեք ենթադրություն»,- ասել է Մելեխինը։

Ըստ նրա անվանած առաջին տեսության՝ քնի խանգարումները փոխում են նյարդային համակարգի աշխատանքը այնպիսի մակարդակով, որը ներառում է ուղեղի կեղևային հատվածը: Այս տարածքը, ըստ Մելեխինի, պատասխանատու է գրգռիչների մշակման համար և օգնում է վերահսկել, արգելակել և կարգավորել ախորժակը։

Կարդացեք նաև

Մեկ այլ բացատրություն, շարունակել է մասնագետը, այն է, որ քնի պակասի դեպքում խանգարումներ են առաջանում նախաճակատային կեղևում, որը պատասխանատու է ծրագրման և վերահսկման համար, ինչպես նաև ազդում է ուտելու վարքի և քնի վրա։ Բացի այդ, նորմալ քնի բացակայությունը ենթակեղևային փոփոխություններ է առաջացնում, զգուշացրել է բժիշկը։

Մելեխինը հավելել է, որ քնի խանգարումները հանգեցնում են դիսֆորիայի՝ դժգոհության զգացման։ Ամենից հաճախ այդ հույզերն ուղեկցվում են կործանարար վարքագծով, բժիշկը կարծում է՝ ոմանք սթրես են ունենում, մյուսները ծխում կամ կրծում եմ եղունգները։

Տեսանյութեր

Լրահոս