Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Եվրահանձնաժողովը հրաժարվել է վերադարձնել Ուկրաինական հացահատիկի ներմուծման մաքսատուրքերը, ինչի մասին պահանջել են Բուլղարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Հունգարիան:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ:
Երևանի քաղաքապետարանն անցյալ շաբաթ շրջանառությամբ մեջ էր դրել միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, որով հասարակական տրանսպորտի գինը հասնում էր ընդհուպ 260 դրամի։
եղակայումը տեղի է ունեցել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի շուրջ իսրայելական ռազմական գործողությունների ընդլայնման նախօրեին, որտեղ նրա բնակչության մեծ մասը անվտանգություն էր փնտրում՝ ուժեղացնելով Եգիպտոսի մտավախությունները, որ պաղեստինցիները կարող են զանգվածաբար ստիպված լինել լքել անկլավը:
Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Դ․-ն իր վարած Nissan մակինշի ավտոմեքենայով Աերացիա 2/8 հասցեի մոտ բախվել է քարե պատնեշին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մեղվանոցի տարածքում, պայթյունի հետևանքով աջ ձեռքի ծանր վնասվածք է ստացել Ալեսկերով Սամիրը։
Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ, աշխարհի 13-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովի հետ:
Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Բեյրութում Իրանի բանագնաց Մոջթաբա Ամանին։
Գագիկ Գինոսյանի մտերիմ ընկեր, երգահան Արսեն Համբարյանի խոսքով՝ իշխանությունը չի ցավակցել, քանի որ նախ չունեն մեծահոգություն և հաշվի են առել այն բոլոր քննադատությունները, որոնք հնչեցրել է իրենց հասցեին Գագիկ Գինոսյանը։
Խնդրում եմ, աղաչում եմ, դադարեք սրանց դիտարկել որպես ՀՀ իշխանություն, սրանք թուրքական են իրենց ամեն ինչով, իսկ թուրքի դեմ միայն մեկ պայքարի ձեւ կա․․․․
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Իր իշխանության շուրջ վեց տարիների ընթացքում Նիկոլոսի հիմնական թեզը, որով նա շարունակ «հպարտանում է» պետության մասին լեգենդն է, ըստ որի՝ «մենք չենք ունեցել պետություն», «բացակայել է պետական մտածելակերպը», «պետական սինվոլիկան եղել է կենացային մակարդակի վրա», «բանակը եղել է զուտ մարդկանց ինքնահաստաման տեղ»։
Չարտերային թռիչքով նրանք արտաքսվել են իրենց քաղաքացիության երկիրը, նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։
Ընդ որում՝ Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատերազմի չի ձգտում:
Նախաքննության ընթացքում, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում գողոնի մի մասը՝ ավտոմեքենան և հափշտակված զենքերից մեկը, հայտնաբերվել է:
Ըստ նոր չափորոշիչների՝ մատակարար կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ պարտավոր են տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։
«Այո, բազմաթիվ անգամներ մենք հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստերին՝ մեր դեմ առ դեմ հանդիպումներում, ինչպես նաև փաստաթղթերի փոխանակման ժամանակ», – ասել է նա՝ մատնացույց անելով կոնկրետ փաստաթղթեր։ Օրինակ՝ այն վերապահումները, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացնելիս։
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը։
Հարցը շատ ավելի տարողունակ և բազմաշերտ է՝ լայն իմաստով կենաց ու մահու պայքար Հայաստանի և առայժմ պատրանքային Թուրանի պալացդարմ արհեստածին Ադրբեջանի միջև, որը սկսվել է 20-րդ դարասկզբից և երբեք (նույնիսկ խորհրդային շրջանում) չի դադարել և չի դադարելու մինչև կողմերից մեկի փաստացի չգոյությունը։
Երկրաշարժը ցունամի չի առաջացրել։
Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է Ֆրանսիայի անվերապահ, ամբողջական և անփոփոխ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:
Իսրայելի հարձակումն իրականացվել է իրենց կողմից գրավված Գոլանի բարձունքներից, որը հանգեցրել է որոշ նյութական կորուստների։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում
Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ փետրվարի 9-ի երեկոյան ռուսական զորքերը հարվածել են քաղաքին՝ հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքին, առաջացնելով մի քանի խոշոր հրդեհ և վնասելով Խարկովի Արևելքում առնվազն 15 բնակելի տուն:
Մոսկվան առիթը բաց չի թողնում՝ նշելու համար, թե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված հարցերը քննարկվում են Ադրբեջանի հետ։ Այս անգամ էլ ռուսական «ՏԱՍՍ»-ին տված իր հարցազրույցում թեմային անդրադարձել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։