Բարդ է, դժվար է, աշխատատար է, ռեսուրսատար է, բայց, այո՛, հնարավոր է. Արմեն Աշոտյան
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հարցերը և պատասխանները ներկայացնում ենք ստորև.
Անի Սահակյան.- Հետաքրքիր է, արդյո՞ք արտաքին ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է իրավիճակն ուղղել կամ գոնե ստատուս-քվո հաստատել։
Արմեն Աշոտյանի պատասխանը.- Այս հարցի պատասխանի մի մասը հնչել է նախորդ հարցին պատասխանելիս։ Շարունակելով հնչեցրած մոտեցումս՝ ուղիղ պատասխանեմ՝ այո՛, հնարավոր է։ Բարդ է, դժվար է, աշխատատար է, ռեսուրսատար է, բայց, այո՛, հնարավոր է։ Պարզապես մի բան պետք է ազնիվ ասեմ. մեր ճգնաժամը շարունակվում է, մեր վիճակը գնալով բարդանում է, մեր հնարավորությունների պատուհանը գնալով փակվում է։ Բժշկական անալոգիայով՝ կրիտիկական վիճակում գտնվող հիվանդին առողջացնելու համար նախևառաջ պետք է կայունացնել նրա վիճակը՝ վերականգնելով կենսական ֆունկցիաները, նոր անցնել բուժման։ Ահա ճիշտ այսպիսին է վիճակը Հայաստանի մասով։
Մանրամասները՝ տեսանյութում: