Հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ 8 ամիս կտրված լինելով ակտիվ քաղաքական կյանքից (թե՛ ներքին, թե՛ արտաքին)՝ շատ ճշգրիտ և հստակ ասել չեմ կարող, թե երբ կվերսկսվեն բողոքի լայնածավալ ակցիաները։ Ասում եմ՝ լայնածավալ, որովհետև մեր երկրում գրեթե ամեն շաբաթ տարբեր բողոքի ակցիաներ այնուհանդերձ տեղի են ունենում՝ ձկնաբույծներ, ավտոներկրողներ, պատմության դասագրքի դեմ բողոքողներ, ուսուցիչներ և այլք։ Ես պատահական չթվարկեցի Փաշինյանի իշխանության այս կամ այն որոշումից դժգոհող խմբերին։
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: