Եթե Փաշինյանը չլինի՝ նվազելու է նոր պատերազմի վտանգը, իսկ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, կտրուկ նվազելու են կորուստները
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հարցերը և պատասխանները ներկայացնում ենք ստորև.
Նաիրի Մաթևոսյան.- Պարոն Աշոտյան, պատերազմի վերսկսման դեպքում մենք կկարողանա՞նք դիմակայել թշնամուն, եթե Նիկոլը չլինի։
Արմեն Աշոտյանի պատասխանը.- 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ամեն օր նոր վնասներ է հասցրել բոլորիս, և այս գործընթացը շարունակվում է։ «Այսօր ավելի վատ է, քան երեկ». սա է նրա իշխանության բնութագրումը։ Որքան ուշ նա հեռանա, այնքան խորը և անդառնալի կլինեն հետևանքները։ Այս տրամաբանությամբ եկեք վերլուծենք Ձեր հարցը։
Նիկոլը 6 տարվա ընթացքում արդեն ապացուցել է երկու կարևորագույն բան։ Ապացուցել է մեր երեխաների և մեր Հայրենիքի կորուստների գնով։ Առաջինը, նա բերում է պատերազմներ և իր դավաճան, ապիկար ղեկավարմամբ դառնում է պարտության պատճառ։ Ուստի, եթե Փաշինյանը չլինի իշխանության, ճիշտ դիվանագիտությամբ և մի շարք այլ քայլերով կտրուկ նվազելու է նոր պատերազմի վտանգը, իսկ եթե այնուհանդերձ ռազմական գործողությունները վերսկսվեն, կտրուկ նվազելու են կորուստները։ Նիկոլը երաշխավորում է թե՛ պատերազմ, թե՛ պարտություն։ Սրանից ավելի վատ տարբերակ լինել չի կարող։
Մանրամասները՝ տեսանյութում: