Իջևան-Ղազախ սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը։
Զախարովան մեկնաբանեց Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ չհարձակման պայմանագիր կնքելու առաջարկը
Չինաստանը հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և չի միջամտում ԱՄՆ ընտրություններին:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Չեխիայի խորհրդարանի խոսնակին հարցրեցին, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ:
Երևան քաղաքի 55-ամյա և Կոտայքի մարզի 40-ամյա բնակիչները, որոնք վրացական պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդներ են, դժգոհ լինելով ՀՀ կառավարության կողմից հիշյալ պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ սահմանված իրավակարգավորումներից, դրանցում հօգուտ վարորդների փոփոխություններ իրականացվելու նկատառումով, հասարակության լայն զանգվածներին հասանելի «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծված համապատասխան խմբում հանդես են եկել հիշյալ հարցը ոչ օրինական և ոչ խաղաղ ճանապարհով լուծելու առաջարկներով։
Հովհաննիսյանը նշեց՝ այն, որ 2024-ին թոշակները չեն ավելանալու, որոշվել է 2022 թվականին:
Նախարարի խոսքով՝ բազմաթիվ աշխատանքներ են տարվել գնումների քաղաքականության ուղղությամբ:
Էլ հարց մի տվեք, ուղղակի չգիտեմ. Վահան Քերոբյանը՝ նախարարությունում քննչական գործողությունների մասին
«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա: Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է: Աղքատության ցուցանիշն է կրճատվել, միջին աշխատավարձը կազմում է 208.000 դրամ, որը մոտ 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով նաև, որ 1 տարում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:
ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է տարբեր միջազգային հարթակներում առաջարկվող հանդիպումներից և տպավորություն ունի, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում։
ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հունվարի 28-ին տեղի ունեցած հարձակումից հետո Վաշինգտոնը Թեհրանին հայտնել էր, որ լայնածավալ պատերազմ չի ցանկանում, սակայն նման սցենարի դեպքում ԱՄՆ-ն քայլեր կանի։
Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և մենք միանգամայն աջակցում ենք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին, մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Մենք համագործակցում ենք երկկողմ մակարդակում, խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել։
Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34.9 մլրդ դրամ, որը շուրջ 14.2 մլրդ դրամով ավելի է 2022 թ. ցուցանիշից։
Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին: Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Մարդու իրավունքների համակարգային ոտնահարման պաշտամունքը և քաղաքական երեսպաշտությունը շարունակում են իրենց հաղթարշավը Ադրբեջանի հանրային ու քաղաքական կյանքում
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում:
Մարիա Զախարովայի բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսլականին մարդու իրավունքների վերաբերյալ, որն արտացոլված է վերջինիս նախընտրական ծրագրում։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման կապակցությամբ, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։
Չեխիայի խորհրդարանի ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջողել իրենց այսօրվա և հետագա աշխատանքում։
Չեխիայի խորհրդարանի ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, թե Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։
Սահմանադրական փոփոխություններից հետո տեսանք, որ ՀՀ քաղաքական կյանքում ինչ գործընթացներ տեղի ուենցան, ընդդիմադիր սեկտորն ինչ բուռն կերպով էր գործունեություն ծավալում, այդ թվում՝ Նիկոլայը․ միաժամանակ ինչքան ադեկվատ ու ինչ-որ տեղ հանդուրժող կեցվածք ուներ այդ ժամանակվա իշխանությունը, որը, իմ գնահատմամբ, չեմ վախենա և կասեմ, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաժողովրդավարն էր։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով ու Բաբ էլ Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունները չդադարեն:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 31-ին ժամը 07:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Բագրևանդ թաղամասի 41-ից 50-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:
Սպասվում է, որ ԵՄ պաշտպանության նախարարները հունվարի 30-ին և 31-ին Բրյուսելում անցկացվող ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կփորձեն մատակարարման լրացուցիչ աղբյուրներ գտնել:
Էկվադորում իրավիճակը սրվել էր հունվարի 7-ին՝ բանտից «Լոս Չոներոս» հանցախմբի Ֆիտո մականունով ղեկավարի փախուստից հետո:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից:
Նախորդ տարվա վերջում Սահմանադրական դատարանում (ՍԴ) դատավորի թափուր տեղ առաջացավ: ՍԴ-ն լքեց Արայիկ Թունյանը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր ընտրվելու պատճառով:
Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: