ԱԱԾ-ն ձերբակալել է էկոնոմիկայի փոխնախարարին ու վարչության պետին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Իսպիրյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

168.am-ի տեղեկություններով վերջինս նաև ձերբակալվել է ԱԱԾ կողմից։

Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031