Բասկետբոլիստ Զարեհ Զարգարյանը կրկին հանդես կգա Հայաստանի բասկետբոլի հավաքականում
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի նախկին անդամ Զարեհ Զարգարյանը կրկին հանդես կգա ազգային թիմում:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Զարգարյանն այն բասկետբոլիստներից է, ով դեռևս 2016 թվականին Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմում հաղթել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը (22.02.2024 Ավստրիա-Հայաստան, 25.02.2024 Հայաստան-Ալբանիա, 24.11.2024 Հայաստան-Ավստրիա, 20.02.2025 Ալբանիա-Հայաստան):
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում է 10 հավաքական՝ ընդգրկված 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: