Բաժիններ՝

Չավին կշարունակի աշխատանքը «Բարսելոնա»-ում առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը

Կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Չավին կշարունակի աշխատանքը «կապտանռնագույնների» հետ առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Այս մասին գրում է Goal-ը: «Բարսելոնա»-ի ղեկավարությունը չի հեռացնի Չավիին մինչև 2023-2024 մրցաշրջանի ավարտը:

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս պարտություն էր կրել Բիլբաոյի «Ատլետիկ»-ից ու դուրս մնացել հետագա պայքարից:

«Բարսելոնա»-ն Իսպանիայի գավաթի խաղարկության ռեկորդակիր է` 31 հաղթանակ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնա»-ն 3-րդ տեղում է և ունի 44 միավոր: Երկրորդ տեղում «Ռեալ»-ն է 51 միավորով, իսկ առաջատարը 52 միավորով «Ժիրոնա»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս