Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Australian Open-ում

Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:

Մելբուրնում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի առաջին մրցակիցը աշխարհի 178-րդ ռակետ խորվաթ Դինո Պրիժմիչն էր: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:2, 6:7, 6:3, 6:4 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031