
Թուրքիայում կոչ են արել մերժել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը

Թուրքական VATAN (Հայրենիք) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը չպետք է Շվեդիային ընդունի ՆԱՏՕ։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը մոտ օրերս կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր ասամբլեային, ավելի վաղ հայտնել էր Habertürk հեռուստաալիքը։
Օրենսդիր մարմնում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ներկայացնելու ժամկետի վերաբերյալ հստակություն չկա։
«Շվեդիան չի կարող ընդունվել ՆԱՏՕ. Խորհրդարանը պետք է անհապաղ մերժի Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը»,- պարզաբանված է ՌԻԱ Նովոստիին հասած կուսակցության հայտարարության մեջ։