Բաժիններ՝

Մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը

Հունվարի 13-ին մահացել է նախկին փոխնախարար, 50 օրենքների համահեղինակ Գագիկ Թադևոսյանը: Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում ժամը 17:00:

Գագիկ Թադևոսյանի ընդունած գլխավոր օենքներից մեկն է «Սևանա լճի մասին» օրենքը։

Կենսագրություն`

Ծնվել է հունիսի 29, 1950 թվականին։

1967-1973 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի՝ էներգետիկայի ֆակուլտետը՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտացմամբ։ Ստացել է Ինժեներ-էլեկտրիկի որակավորում։

1997-1999 թվականներին եղել է՝ «Երևանշին» ԲԲԸ խորհրդի նախագահ։

1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի, 2-րդ գումարման պատգամավոր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։

1999 թվականի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԿԿ խմբակցության անդամ։

2001-2003 թվականներին եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հայցորդ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ (2003)։

2004-2007 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրգանական սինթեզի և ճարտարագիտական բնապահպանության դեպարտամենտի ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։

2003 թվականից «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ։

2013 թվականից Երևանի Հյուսիսային համալսարանի դասախոս։

2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս